Պաշտոնական. Իսպանիան և Պորտուգալիան պայքարելու են աշխարհի առաջնության հյուրընկալման համար
Իսպանիան և Պորտուգալիան ստորագրել են համաձայնագիր, որի համաձայն նրանք համատեղ հայտ կպատրաստեն 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության հյուրընկալման իրավունք ստանալու համար:
«Իսպանիայի ֆուտբոլի դաշնության նախագահ Լուիս Ռուբիալեսը և նրա պորտուգալացի գործընկեր Ֆերնանդո Գոմեշը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի երկու փոխնախագահներ ձևակերպել են փոխհամագործակցության պայմանագիր, այդ երկու երկրներում ֆուտբոլի զարգացման նպատակով»,- ասված է Իսպանիայի ֆուտբոլի դաշնության մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Աշխարհի 2022 թվականի առաջնությունը տեղի կունենա Քաթարում, իսկ 2026 թվականին մրցաշարը կանցկացվի Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում: