Հայաստանը հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և խմբում զբաղեցրեց առաջին տեղը
Հայաստանը հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և խմբում զբաղեցրեց առաջին տեղը

Վրաստանի և Էստոնիայի ազգային հավաքականների հանդիպմանը զուգահեռ, անց է կացվել C դիվիզյոնի 2-րդ խմբի ևս մեկ հանդիպում. Հայաստանը Կիպրոսում, չեզոք խաղադաշտում հյուրընկալեց Հյուսիսային Մակեդոնիային և հաղթեց:

Հանդիպման հաշիվը Հայաստանը բացեց 56-րդ րոպեին. Մրցակցի դարպասը գրավեց «Անորթոսիսի» պաշտպան Հովհաննես Հմբարձումյանը: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով:

Հայաստանի հավաքականը դարձավ սենսացիայի հեղինակ, թիմը վաստակեց 11 միավոր, C դիվիզյոնի 2-րդ խմբում գրավեց առաջին տեղը և Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում ձեռք բերեց B դիվիզիոնում հանդես գալու իրավունք:

Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով գրավեց 2-րդ տեղը, երրորդը ՝ Վրաստանն է (7 միավոր), իսկ վերջին տեղը զբաղեցրեց Էստոնիան (3 միավոր):