Վրաստանում հոգևորականներն օծել են Թբիլիսիի փողոցները:
Տաճարում հոգևորականներին է դիմել հայր Շալվա Կեկելիձեն: Նա շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին, իսկ հասարակությանը՝ իրավիճակը գիտակցելու և զգուշության կոչ արել:
«Տեսնում ենք, թե ինչ ծանր իրավիճակ է մեր երկրում և ողջ աշխարհում, այս հիվանդությունն ինչպես է տարածվում աշխարհում, այստեղից ելնելով, եկեղեցին որոշել է աղոթք կատարել: Դուք գիտակցում եք, որքան կարևոր է ջրօրհնեքի աղոթքը, հոգևորականներս կբաժանվենք երեք մասի և կայցելենք քաղաքի տարբեր թաղամասեր, կօծենք ամբողջ քաղաքը: Մենք պետք է աղոթենք, որպեսզի Աստված փրկի մեր երկիրն այս հիվանդությունից: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել բուժանձնակազմին: Ցանկանում եմ, հասարակությանն իրավիճակը գիտակցելու, մտերիմների մասին հոգալու կոչ անել և ախտանշան ունենալու դեպքում՝ մեկուսանալ»,- հայտարարել է Շալվա Կեկելիձեն: