Ոստիկանությունը «կովիդ 19»-ի կապակցությամբ հանձնարարականների կատարման նպատակով մետրոկայանների մոտ շարունակում է մոնիտորինգը
Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված կանոնների և հանձնարարականների կատարման նպատակով, շարունակում են մետրոկայանների մոտ ինտենսիվ մոնիտորինգը:
«Մայրաքաղաքում գոյություն ունեցող մետրոկայանների մոտ մոբիլիզացված են պարեկ-տեսուչներ, որոնք քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով, վերահսկում են մետրոկայան մուտք գործող անձանց կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով գործող նորմերը և շնչադիմակ կրելը: Անհրաժեշտության դեպքում, ոստիկանության աշխատակիցները քաղաքացիներին ապահովում են շնչադիմակներով: Վերահսկումը տեղի է ունենում նաև մետրոկայանների ներքին տարածքում»,- ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:
Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում, կրել շնչադիմակ, հնարավորինի սահմաններում պահպանել հեռավարություն և ենթարկվել պարեկային ոստիկանության աշխատակիցների ցուցումներին: