Ոստիկանությունը բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 107 նոր դեպք
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ վերջին 24 ժամվա ընթացքում իրականացրած մոնիթորինգի արդյունքում ամբողջ երկրի մասշտաբով բացահայտվել է արտակարգ դրության ռեժիմի և այսպես կոչված պարետային ժամի խախտման 107 նոր փաստ:
Գերատեսչության փոխանցմամբ մայիսի 4-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 5-ի առավոտյան ժամը 06:00-ն ամբողջ երկրի մասշտաբով պարետային ժամը խախտելու համար ոստիկանությունը տուգանել է 86 քաղաքացի:
Բացի այդ, ներքին գործերի նախարարության աշխատակիցները հանրային վայրում երեք մարդուց ավելի հավաքվելու և երկմետրանոց սոցիալական հեռավորությունը խախտելու համար տուգանել են ընդհանուր առմամբ 16 քաղաքացու:
Ոստիկանությունը Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ շարունակում է խստորեն վերահսկել ինքնամեկուսացված քաղաքացիներին: Համատեղ դիտարկման արդյունքում բացահայտվել է ինքնամեկուսացման կանոնների խախտման ևս մեկ նոր դեպք:
Հիշեցնենք, որ արտակարգ դրությունը խախտելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 3 000, իսկ իրավաբական անձը՝ 15 000 լարիով: