Ուրախ ենք, որ մեր միջազգային գործընկերները, բարձր գնահատական են տվել դատական բարեփոխման չորրորդ ալիքին
Ուրախ ենք, որ մեր միջազգային գործընկերները, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը Եվրամիության պատվիրակությունը բարձր գնահատական են տվել օրինագծին,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն այսօր անցկացված մամլո ասուլիսին:
Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, դատական բարեփոխման չորրորդ ալիքի վրա աշխատանքն ավարտվել է և օրինագիծը պատրաստվել է շատ լայն ներգրավվածությամբ:
Նրա խոսքով, օրինագիծը պատրասվել է լայն համաձայնությամբ, որը առանձնապես կարևոր է:
«Մեկ անգամ ևս ցանկանում եմ յուրաքանչյուր գործընկերոջը շնորհակալություն հայտնել: Մեր ընդհանուր խնդիրը դատական անկախության, արդյունավետության հետագա բարելավումն է և հեցն այդ նպատակին է ծառայում օրինագիծը, որը պատրաստվել է համատեղ ջանքերով»,- հայտարարել է Կոբախիձեն:
Այսօր ԱՄՆ-ի դեսպանությունը տարածել էր հայտարարություն, որում նշված է, որ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը և Եվրամիության պատվիրակությունը ողջունում են դատական բարեփոխման չորրորդ ալիքի եզրափակիչ օրինագիծը: