Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարը Դոնալդ Թրամփին մեղադրել է Վլադիմիր Զելենսկիի վրա ճնշում գործադրելու մեջ
Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարը Դոնալդ Թրամփին մեղադրել է Վլադիմիր Զելենսկիի վրա ճնշում գործադրելու մեջ:
Կոնգրեսում խոսքով ելույթ ունենալիս Ուիլյամ Թեյլորը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային պատրաստվում էր օգնություն ցուցաբերել միայն Բայդենի դեմ հետաքննություն վարելու դեպքում:
Ներկայացուցիչների պալատի փակ լսմանը դիվանագետը հայտարարել է, որ նշված տեղեկությունը իրեն է փոխանցել Եվրամիությունում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլանդը, հավելելով, որ այդ փաստը նրան հաստատել են նաև ամերիկացի այլ բարձրպաշտոնյաներ:
ԱՄՆ-ը Ուկրաինայի համար հատկացված ռազմական օգնությունը 400 միլիոն դոլլարի տեսքով կասեցրել էր սեպտեմբերին: