Ուկրաինան միշտ աջակցել է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, մեզ շատ բան է կապում. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինան միշտ աջակցել է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, մեզ շատ բան է կապում. Վլադիմիր Զելենսկի

Ես իսկապես ուրախ եմ, որ ընդունում եմ նման թանկագին հյուրերի: Ուկրաինան միշտ աջակցել է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես Վրաստանն է աջակցել Ուկրաինային, – այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ, Վլադիմիր Զելենսկին:

Նրա խոսքով, Վրաստանն ու Ուկրաինան շատ ընդհանուր բաներ ունեն:

«Մենք շատ ընդհանուր բաներ ունենք, մտերիմ ընկերներ ենք, հարաբերությունների որոշակի ընդմիջում ենք ունեցել, բայց այն արհեստականորեն է ստեղծվել և ես համոզված եմ, որ դա մնում է անցյալում: Ապրիլին մենք զրույց ունեցանք Վրաստանի նախագահի հետ, ես հույս ունեի, որ նա կայցելի, բայց չգիտես ինչու այս այցը չկայացավ: Հուսով եմ, որ տիկին նախագահն առաջիկայում մեզ կայցելի Ուկրաինա», – ասել է Զելենսկին:

Տեղեկանքի համար, Վրաստանի Արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով գտնվում է Ուկրաինայում: