Ուկրաինայի առողջապահության նախարարությունը քաղաքացիներին կոչ է արել, Հարության տոնը նշել տանը
Ուկրաինայի առողջապահության նախարարությունը քաղաքացիներին կոչ է արել, կորոնավիրուսի վարակակիրների ավելացման պատճառով Հարության տոնը նշել տանը:
Առողջապահության նախարարի խոսքով, վերջին 24 ժամում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը երկրում ավելացել է 11,2 տոկոսով:
Բացի այդ, Ուկրաինայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 108-ի: Վերջին 24 ժամում արձանագրվել է վարակի 392 նոր դեպք: Այդ թվում՝ 29 երեխա և 90 բժիշկ: