Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը նախկին նախագահներին իրավունք է վերապահում, մինչև կյանքի վերջը լինել սենատոր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը նախկին նախագահներին իրավունք է վերապահում, մինչև կյանքի վերջը լինել սենատոր:
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության ինտերնետային պորտալում: Նոր օրենքը նախատեսում է Ռուսաստանի վերին պալատի, դաշնության խորհրդի կազմավորման կանոններում փոփոխություն:
Նշված փոփոխություններն իրականացվել են Վլադիմիր Պուտինի կողմից նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների շրջանակներում: Փոփոխությունների համաձայն, Ռուսաստանի նախագահն իրավունք ունի նշանակել 30 սենատոր, որոնցից յոթը կկարողանան պաշտոնավարել մշտական ժամկետով: