Կախա Կուճավան հանդիպել է Սենատորներ՝ Ջին Շահինի և Ռոբերտ Պորտմանի հետ
Կախա Կուճավան հանդիպել է Սենատորներ՝ Ջին Շահինի և Ռոբերտ Պորտմանի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ, Կախա Կուճավան հանդիպել է ամերիկացի սենատորներ, դեմոկրատ Ջին Շահինի և հանրապետական ​​Ռոբերտ Պորտմանի հետ: Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերությունն ու ձեռքբերումները, որոնք առկա են գործընկերության բոլոր ոլորտներում և խորացնում են հետագա համագործակցությունը:

Խորհրդարանի նախագահը ուշադրությունը բևեռել է իր վերջերս ԱՄՆ կատարած այցի վրա և նշել, որ Միացյալ Նահանգների օրենսդիրների այցը Վրաստան ԱՄՆ-ի կողմից Վրաստանին սատարելու ևս մեկ դրսևորում է և շատ կարևոր է տարածաշրջանում առկա մարտահրավերների ֆոնի ներքո:

«Կախա Կուճավան խոսել է Վրաստանում ընթացիկ քաղաքական գործընթացների մասին և լսել սենատորների կարծիքներն այս ուղղությամբ: Ընդգծվեց բազմակուսակցական խորհրդարանի կարևորությունը: Ուշադրության կենտրոնում էին ընտրական և դատական ​​համակարգի բարեփոխումները, ինչպես նաև համաներման նախագիծը:

Նշվեց, որ Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումը երկրի արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնական գերակայությունն է:

Խոսելով Վրաստանի բռնազավթված տարածքներում ստեղծված իրավիճակի մասին, խորհրդարանի նախագահը Ամերիկացի օրենսդիրներին է ներկայացրել Ռուսաստանի կողմից գրավյալ տարածքներում մարդու իրավունքների ոտնահարման մի շարք դեպքեր և ընդգծել հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԱՄՆ-ի աջակցությունը:

Զրույցը վերաբերել է նաև երկրում ներդրումային միջավայրի և ամերիկյան ներդրումների կարևորությանը:

Հանդիպմանը սենատորները վերահաստատեցին ԱՄՆ-ի Կոնգրեսի երկկուսակցական աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը` նրա միջազգային ճանաչմամբ սահմաններում:

Կախա Կուչավան շնորհակալություն հայտնեց սենատորներին Միացյալ Նահանգների շարունակական և անսասան աջակցության համար Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման գործընթացներին աջակցելու համար», – հայտնել են խորհրդարանի մամուլի ծառայությունից: