«Վիզաիր» և «Մայ Վեյ» ավիաընկերությունները Աթենքից և Փարիզից հատուկ չվերթներ կկատարեն հուլիսի 22-ին և 28-ին
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, արտերկրներում գտնվող Վրաստանի քաղաքացիներին կազմակերպված կարգով հայրենիք վերադարձնելու նպատակով, հուլիսի ընթացքում կատարվելու է մի քանի չվերթ, որի տոմսի արժեքը չի գերազանցելու 200 եվրոն:
Վրաստանի կառավարության աշխատակազմի տեղեկությամբ, «Վիզ Աիր» և «Մայ Վեյ» ավիաընկերությունները չվերթներ են կատարելու հուլիսի 22-ին Փարիզից և հուլիսի 28-ին Աթենքից: Միևնույն ժամանակ, Գերմանիա կարճաժամկետ աշխատանքի ծրագրերով մեկնող ուսանողների խնդրանքով, մոտ ապագայում կատարվելու է Թբիլիսի-Բեռլին-Թբիլիսի չվերթը, որի տոմսի արժեքը նույնպես կլինի հասանելի:
Ըստ նրանց, Վրաստանի կառավարությունը հաջողությամբ է ավարտել բանակցությունները ֆրանսիական «Air France» ավիաընկերության հետ, որի հետևանքով օգոստոսին, շաբաթական երկու անգամ կատարվելու է Թբիլիսի-Փարիզ-Թբիլիսի չվերթը:
Բացի այդ, մինչ կանոնավոր չվերթների վերականգնումը ավարտվել են բոլոր ընթացակարգերը գերմանական «Lufthansa» ավիաընկերության հետ, որն օգոստոսից կատարելու է Թբիլիսի-Մյունհեն-Թբիլիսի չվերթը: Այս պահին բանակցություններ են ընթանում «Airbaltic»-ի հետ: