«Վիզաիր» ավիաընկերությունը մարտի 18-ից դադարեցնում է չվերթները բոլոր ուղղություններով, բացառությամբ Քութաիսի-Բուդապեշտից, որը կդադարեցվի ապրիլի 3-ին
«Վիզաիր» (Wizz Air) ավիաընկերությունը, նոր կորոնավիրուսի կապակցությամբ ստեղծված իրավիճակի և ճանապարհորդության սահմանափակման պատճառով, 2020 թվականի մարտի 18-ից դադարեցնելու է Վրաստանից բոլոր չվերթները, բացառությամբ Քութաիսի-Բուդապեշտի, որը կիրականացվի մինչև 2020 թվականի ապրիլի 3-ը:
Ընկերությունում բացատրում են, որ ճանապարհորդության սահմանափակումները պայմանավորված են COVID-19-ից խուսափելու նպատակով:
Սպառողները, որոնց կվերաբերի նշված փոփոխությունը և ովքեր ամրագրել էին տոմսեր ավիաընկերության կայքի կամ բջջային հավելվածի միջոցով, էլ-փոստի վրա կստանան հաղորդագրություն, որ կստանան 120 տոկոսանոց փոխհատուցում, որը կպատկերվի նրանց անձնական էջում և կկարողանան օգտվել 24 ամսվա ընթացքում: Բացի այդ, նրանք կարող են պահանջել նաև գումարը, որի տրամադրմանը կպահանջվի մի քիչ ավել ժամանակ և այդ դեպքում նրանք կստանան տոմսի արժեքի 100 տոկոսը: