Վիետնամում կորոնավիրուսով վարակված բոլոր մարդիկ բուժվել են,- այս մասին տեղեկություն է տարածում տեղի մամուլը:
Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող 16 մարդ, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից:
Վիետնամում կորոնավիրուսի նոր դեպքեր փետրվարի 13-ից հետո չեն գրանցվել: