Վերջին տվյալներով, արտերկրում Վրաստանի 20 538 քաղաքացի տեղում ստացել է օգնություն, իսկ հայրենիք վերադարձել՝ 11 235. Արտաքին գերատեսչություն
Վերջին տվյալներով, արտերկրում Վրաստանի 20 538 քաղաքացի տեղում ստացել է օգնություն, իսկ հայրենիք վերադարձել՝ 11 235. Արտաքին գերատեսչություն

Վրաստանի Արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, մայիսի 16-ի տվյալներով Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչները Վրաստանի 20 538 քաղաքացու տեղում ցուցաբերել են օգնություն, իսկ կառավարության աջակցությամբ՝ համակարգող խորհրդի կողմից նախատեսված օդային և ցամաքային ճանապարհներով հայրենիք է վերադարձել 11 235 անձ:

Վրաստանի Արտաքին գործերի նախարարության վեբ-կայքում ամեն օր թարմացվում է տեղեկությունը՝ արտասահմանում Վրաստանի քաղաքացիներին Կովիդ 19-ով պայմանավորված աջակցության մասին:

Մոտ ապագայում համակարգող խորհրդի կողմից սահմանված թռիչքների շրջանականերում նախատեսվում է հետևյալ թռիչքներ՝ մայիսի 18՝ Լարնակի-Թբիլիսի, մայիսի 20՝ Աթենք-Թբիլիսի, մայիսի 22՝ Հռոմ-Թբիլիսի:

Հաղորդում է Վրաստանի արտաքին գերատեսչությունը: