Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչների հետ Սերգեյ Լավրովի հանդիպումը հերթական սադրանք է, որը Վրաստանի ինքնիշխանության դեմ ուղղված քաղաքականության շարունակությունն է. ԱԳՆ

22:20, 25.01.2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար, Սերգեյ Լավրովի հանդիպումը Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցչի հետ, Ռուսաստանի կողմից հերթական սադրիչ քայլ է, որը վրացական պետականության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ քաղաքականության շարունակությունն է,- այս մասին հայտարարել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության դեպարտամենտում:

Գերատեսչությունում հայտարարում են, որ «Նման գործողություններով Ռուսաստանը ապարդյուն փորձում է օրինականացնել բռնազավթիչ ռեժիմները, այն ֆոնին, երբ 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտմամբ, Ռուսաստանը շարունակում է բռնազավթել Վրաստանի անբաժանելի շրջանները և քայլեր ձեռնարկել դրանց փաստացի բռնակցման ուղղությամբ:

«Միջազգային հանրությունը անսասան աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և բռնազավթված տարածքների չճանաչման քաղաքականությանը: Միջազգային իրավունքի և միջազգային հանրության ամուր դիրքը վերահաստատվեց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ, որը միանշանակ որոշում կայացրեց այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունն իրականացնում է ապօրինի բռնազավթում և արդյունավետ վերահսկողություն է հաստատում Վրաստանի անբաժանելի շրջանների` Աբխազիայի և Ցխինվալիի նկատմամբ:

Ստրասբուրգի դատարանը պատասխանատվության է ենթարկել Ռուսաստանի Դաշնությանը, 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո միջազգային հիմնարար իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար խախտումների համար, ներառյալ հարյուր հազարավոր բռնի տեղահանվածների և փախստականների տուն վերադառնալու իրավունքի խախտման համար: Այս որոշումն ընդգծում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման համար Վրաստանի արդար և խաղաղ պայքարի կարևորությունը», – ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ