Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար, Ժան-Իվ Լե Դրիանը, Դավիթ Զալկալիանիին շնորհավորում է պաշտոնում վերընտրվելու առթիվ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար, Ժան-Իվ Լե Դրիանը, Դավիթ Զալկալիանիին շնորհավորում է պաշտոնում վերընտրվելու առթիվ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար, Ժան-Իվ Լե Դրիանը, իր վրաց գործընկերոջը, Դավիթ Զալկալիանիին շնորհավորում է պաշտոնում վերընտրվելու առթիվ:

Նամակում, որը ֆրանսիացի գործընկերը ուղարկել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին, նշված է, որ  Ֆրանսիան Վրաստանը համարում է իր կարևոր գործընկերներից մեկը և պատրաստակամություն է հայտնում աջակցել երկրի՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ կապերի ամրապնդման գործում:

«Ուրախ եմ հաստատել, որ Ֆրանսիան Վրաստանը համարում է իր կարևոր գործընկերներից մեկը, և մենք կենտրոնացած ենք, օգնել ձեզ Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ կապերի ամրապնդման գործում, մանավանդ որ ձեր երկիրը օրինակելի դեր է խաղում Արևելյան գործընկերության ծրագրում», – ասված է Լե Դրիանի նամակում:

Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տարածած հայտարարության համաձայն, Ժան-Իվ Լե Դրիանն ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը, Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և Վրաստանի ժողովրդավարական բարեփոխումների հանդեպ::

Այս համատեքստում նա հիշեցրել է անցյալ տարի Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների համատեղ նամակը Դավիթ Զալկալիանիին, որում նախարարները ընդգծում էին իրենց աջակցությունը Վրաստանում հավակնոտ ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև հստակ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

«Մենք հստակ պաշտպանում ենք Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Կարող եմ հավաստիացնել, որ մենք անվերապահորեն կարտահայտենք այս դիրքորոշումը բոլոր ֆորումներում, որտեղ այս հիշեցումը կարող է ազդել իրադարձությունների զարգացման վրա»,- նշել է Լե Դրիանը:

Ֆրանսիայի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել նաև, որ 2021 թվականին կայանա «Դիմիտրի Ամիլախվարիի անվան վրաց-ֆրանսիական ռազմավարական երկխոսության» երկրորդ նստաշրջանը: