Շնորհակալություն ենք հայտնում Նատալյա Սաբանաձեին կատարված աշխատանքի համար, նրա գործունեությունը ծանրաբեռնված էր բազմաթիվ հաջող քայլերով՝ Վրաստան-Եվրամիություն հարաբերություններում. ԱԳՆ
Շնորհակալություն ենք հայտնում Նատալյա Սաբանաձեին կատարված աշխատանքի համար, նրա գործունեությունը ծանրաբեռնված էր բազմաթիվ հաջող քայլերով՝ Վրաստան-Եվրամիություն հարաբերություններում. ԱԳՆ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնում Նատալյա Սաբանաձեին,  Եվրամիությունում Վրաստանի առաքելության ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում տիկին Նատա Սաբանաձեին ծառայության համար: Այս առաքելության մեջ նրա աշխատանքը բեռնված էր Վրաստան-Եվրամիություն հարաբերություններում բազմաթիվ հաջող քայլերով: Նշենք, որ տիկին Նատա Սաբանանաձեն ութ տարի զբաղեցնում էր Եվրամիությունում Վրաստանի առաքելության ղեկավարի պաշտոնը:

Գերատեսչության ղեկավարության հետ համաձայնեցմամբ, դեսպանը որոշել էր հրաժարական տալ Ասոցացման խորհրդից հետո, որը տեղի ունեցավ մարտի 16-ին:

Ինչպես գիտեք, սա շատ կարևոր հանդիպում էր Եվրամիության հետ, որն առաջին անգամ անցկացվեց 2019 թվականից հետո, համավարակի ֆոնին և շատ հաջող էր իր արդյունքներով: Մենք հաջողություն ենք մաղթում տիկին Նատային իր հետագա գործունեության մեջ»,- ասել են Արտաքին գործերի նախարարությունից:

Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը և Եվրամիությունում Վրաստանի առաքելության ղեկավար, Նատալյա Սաբանաձեն հրաժարական է տվել: Այս մասին Սաբանաձեն գրել է սոցիալական ցանցում: