Վերջին օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 99 մարդ: Ըստ Reuters-ի, մարտի 9-ից ի վեր առաջին անգամ Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թվի ամենօրյա ցուցանիշը 100-ից ցածր է:
Երկրում հաստատվել է կորոնավիրուսի 451 նոր դեպք, այս թիվը մարտի 2-ից ի վեր նվազագույնն է:
Իտալիայում ընդհանուր առմամբ մահացել է 32 007 մարդ: Իտալիան մահվան թվիով աշխարհում երրորդ տեղում է ՝ Միացյալ Նահանգներից և Միացյալ Թագավորությունից հետո:
Երկրում հաստատվել է կորոնավիրուսի 225.886 դեպք: