Անցած օր ու գիշերվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 230 նոր դեպք, ապաքինվել է 712 պացիենտ: Մահացածների թիվն ավելացել է 10-ով:
Այս մասին տեղեկատվությունը տարածում են հայկական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներին:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 3 361 թեստ:
Համավարակի սկզբից ի վեր, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 220 447 դեպք, այստեղից ապաքինվել է 207 464 մարդ, մահացածների թիվը հասել է 4 291-ի: Մայիսի 14-ի դրությամբ, երկրում վարակի ակտիվ դեպքերի թիվն կազմում է 7 627: