Վերջին օր ու գիշերվա ընթացքում Գերմանիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 12 802 դեպք, մահացել է 891 վարակված
Գերմանիայում վերջին օրվա ընթացքում «կովիդ 19»-ից մահացել է 891 մարդ: Վարակից մահացությունների ընդհանուր թիվը կազմել է 41 577:
Այս մասին հայտնում է «Ռոյտերը»`հիմնվելով Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալներին:
Միևնույն ժամանակ, վերջին օրվա ընթացքում Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 12 802-ով:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է «կովիդ 19»-ի 1 933 527 դեպք: