Վերջին օր ու գիշերվա ընթացքում ԱՄՆ-ում արձանագրվել է «կովիդ 19»-ի 102 420 դեպք, մահացել է 2 618 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգներում արձանագրվել է «կովիդ 19»-ի 102 420 դեպք, մահացել է 2 618 մարդ:
Տեղեկատվությունը տարածում է «Սի Էն Էն» հեռուստաալիքը, հիմնվելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:
Համավարակի տարածումից ի վեր, Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման 26 916 192 հաստատված դեպք, որտեղից ընդհանուր առմամբ մահացել է 462 173 մարդ: