Վերջին օր ու գիշերվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 814 դեպք, մահացել է 12 մարդ
Վերջին օր ու գիշերվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 814 նոր դեպք, մահացել է 12 մարդ:
Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները ՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության թեժ գծի վրա:
Մարտի 21-ի դրությամբ երկրում գրանցված է վարակման 246 304 հաստատված դեպք, ընդհանուր առմամբ մահացել է 3 351 մարդ:
Այս պահին երկրում բուժվում է 10 077 կովիդ վարակված պացիենտ: