Վերջին մի քանի օրերը ցույց տվեցին, որ եթե մենք ինչ-որ հիմար բան չենք արել, չենք հավաքվել, դեպքերի թվի աճ չպիտի լինի. Թենգիզ Ցերցվաձե
Վերջին մի քանի օրերը ցույց տվեցին, որ եթե մենք ինչ-որ հիմար բան չենք արել, չենք հավաքվել, այդ դեպքում վարակի աճ չպիտի լինի: Այս մասին հայտարարել է Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Այն հարցին, թե հաղթահարված է արդյոք այսպես կոչված պիկը, Ցերցվաձեն նշել է, որ այդ մասին հստակ խոսել չի կարելի:
«Հստակ չեմ կարող ասել, բայց վերջին օրերը ցույց են տալիս, որ եթե ինչ-որ հիմար բան չենք անում, չենք հավաքվում իրար գլխի և ձեռքներիցս ոչինչ չի փախչում, շարունակվում ենք որակով մոբիլիզացումը, որն ունենք այս պահին, ուրեմն, հավանաբար, մենք հիմա գտնվում ենք այսպես կոչված պիկի փուլում: Եթե այսպես շարունակենք պետք է որ չունենանք վարակակիրների թվի աճ: Եթե ունենանք աճ, ապա կլինի փոքրիկ քանակությամբ՝ մեկ տասնյակ, երկու տասնյակ, սակայն եթե թույլ չտանք այնպիսի սխալներ, ինչպիսիք էին, օրինակ՝ Բոլնիսիում և Մառնեուլիում, Թեթրիծղարոյում կամ Քոբուլեթի մունիցիպլիտետում, Լենտեխիում: Եթե նմանը չլինի, կարծում եմ հաղթահարած կլինենք կորոնավիրուսի առաջին և հզոր հոսքը՝ նվազագույն կորուստներով: 626 վարակակիր և միայն տասը զոհ: Սա Եվրոպայում լավագույններից մեկն է կամ լավագույնի արդյունքը», – հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: