Վերջին մեկ շաբաթում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է 2,8 միլիոնով
Վերջին մեկ շաբաթում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է 2,8 միլիոնով

Վերջին մեկ շաբաթում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է 2,8 միլիոնով, ինչը համավարակի սկսվելուց ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

Միևնույն ժամանակ, վերջին յոթ օրվա ընթացքում «կովիդ 19»-ից մահացել է գրեթե 40 հազար մարդ:

Համապատասխան տվյալները հրապարակվել են առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:

Կազմակերպության տեղեկությամբ, ներկայումս վարակի տարածման ամենաարագ ցուցանիշը Եվրոպայում է, որտեղ անցյալ շաբաթ գլոբալ մասշտաբով հաշվառվել է դեպքերի մոտ 456 տոկոսը: Կրկին բարդ իրավիճակ է Հարավային և Հյուսիսային Ամերիկայում:

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման մոտ 44 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 166 000 մարդ, ապաքինվել է մինչև 30 միլիոն հիվանդ: