Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում հաստատվել է «Կովիդ 19»-ի նոր 547 դեպք
Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում հաստատվել է «Կովիդ 19»-ի նոր 547 դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում հաստատվել է «Կովիդ 19»-ի նոր 547 դեպք, իսկ մահացել՝ յոթ անձ:

Հունիսի 6-ի առավոտվա տվյալներով, Հայաստանում մինչ օրս արձանագրվել է «Կովիդ 19»-ի 12,364 դեպք, իսկ մահացել՝ 190 մարդ: Սրա հետ մեկտեղ, 69 վարակակիր վահացել է այլ հիվանդությունների պատճառով:

Պաշտոնական տվյալներով, Հայաստանում կորոնավիրուսից բուժվել է 3 720, իսկ բուժման ընթացքում է 8 385 վարակակիր:

Մարտի 16-ից Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարվել է արտակարգ դրություն, հետագայում երկարաձգվեց մինչև հունիսի 13-ը: Մայիսի 18-ից ի վեր երկրում վերսկսվեց աշխատել հասարակական տրանսպորտը, բացվեցին առևտրի կենտրոններն ու ռեստորանները:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան