Վերջին մեկ օրվա ընթացքում Աջարիայում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել
Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, տարածաշրջանում վերջին 24 ժամում կորոնավիրուսի վրա հետազոտել են 566 կենսաբանական նմուշ, և ոչ մեկի մոտ վարակ չի հաստատվել:
Այս փուլում, Բաթումիի հանրապետական հիվանդանոցում «կովիդ 19»-ի ախտորոշմամբ բուժվում է 15 անձ:
Ինչ վերաբերում է տենդի կենտրոններին, ապա այնտեղ գտնվող 36 անձի կենսաբանական նմուշների հետազոտության պատասխանները հայտնի կդառնան վաղը:
Արդյունքում, տարածաշրջանում կորոնավիրուսի վրա իրականացվել է՝ 42 676 ՓՍՐ թեստավորում: Կարանտինի ռեժիմում գտնվում է 2914 մարդ: