Վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 352 նոր դեպք, մահացել՝ երկու պացիենտ
Վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 352 նոր դեպք և մահացել երկու քաղաքացի: Տեղեկությունն այս մասին հաղորդում է տեղական մամուլը:
Ադրբեջանի կառավարության պաշտոնական տվյալների համաձայն, մինչ օրս երկրում հաստատվել է «Կովիդ 19»-ի 9 570 դեպք, մահացել՝ 115 անձ:
Ադրբեջանում ապաքինվածների թիվը կազմում է 5 309:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան