Վերջին մեկ ամսում, Աջարիայում կարմրուկով վարակվել է 86 մարդ, մեծ մասը՝ 1-5 տարեկան երեխաներ
Աջարիայում վերջին մեկ ամսվա ընթացքում կարմրուկով վարակվել է 86 մարդ, մեծամասնությունը՝ 1-ից 5 տարեկան երեխաներ,- այս մասին հայտարարել է Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն՝ այսօր անցկացված մամլո ասուլիսին:
Աջարիայի առողջապահության նախարարությունը շրջանի բնակչությանը կոչ է անում անցկացնել վակցինացում կարմրուկի դեմ:
Ինչպես նշել է Միքելաձեն, հիվանդության տարածումից խուսափելու համար միակ ճանապարհը պատվաստումն է: