Վերջին երկու օրվա ընթացքում Բոլնիսիում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել
Վերջին երկու օրվա ընթացքում Բոլնիսիում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել

Վերջին երկու օրվա ընթացքում Բոլնիսիում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել:

Այսօր առավոտյան ստացված լաբորատոր հետազոտության արդյունքների համաձայն, ուղարկված 15 փորձանմուշի բոլոր պատասխանները բացասական են:

Դրանցից 11 շտապօգնության անձնակազմի կենսաբժշկական նմուշներն էին, իսկ չորսը`Բոլնիսի կենտրոնական կլինիկայի տենդի կենտրոնի պացիենտի նմուշներ:

Այս պահին Բոլնիսիում գրանցվել է կորոնավիրուսի 120 հաստատված դեպք, որից 24-ը՝ ապաքինված, 3-ը՝ մահվան ելքով:

Սրա հետ մեկտեղ, այսօր նաև պարզ կլինի, թե կվերացվեն ապրիլի 1-ին Քվեմո Բոլնիսիի և հարակից չորս գյուղի նկատմամբ կիրառված սահմանափակումները:

Լրացուցիչ անցակետերը չեղյալ հայտարարվելու դեպքում Քվեմո Բոլնիսին և ևս չորս գյուղ`Բոլնիսին, Զեմո Բոլնիսին, Սամծևրիսին, Փոլադաուրին, կարող են միմյանց հետ կապ հաստատել՝ առանց որևէ խոչընդոտման:

Ապրիլի 6-ից ի վեր Քվեմո Բոլնիսի բնակավայրում ինկուբացիոն երկու շրջանում կորոնավիրուսի դեպքեր չեն արձանագրվել: