Վերջին երկու օր է, ինչ ապաքինված անձանց քանակը գերազանցում է հաստատված դեպքերի քանակին. Ալեքսանդրե Խոջեվանիշվիլի
Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 157 նոր դեպք,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավար, Ալեքսանդրե Խոջեվանիշվիլին հայտարարել է կառավարության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Խոջեվանիշվիլին ճեպազրույցի ժամանակ խոսել է կորոնավիրուսի հետ կապված վիճակագրության և վերջին 24 ժամում կառավարության կողմից իրականացրած միջոցառումների մասին:
«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 3 157 նոր դեպք: Առաջին վարակման դեպքից առ այսօր, երկրում «կովիդ 19»-ի գրանցված դեպքերը կազմում են 82 835:
Վերջին երկու օր է, ինչ ապաքինված անձանց քանակը գերազանցում է հաստատված դեպքերի քանակին: Մասնավորապես, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 3 230 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 65 291:
Ցավոք, վերջին 24 ժամում մահացել է 30 պացիենտ, այդ թվում 15-ը՝ Թբիլիսիում, 5-ը՝ Աջարիայում, 7-ը՝ Իմերեթիում, երկուսը՝ Քվեմո Քարթլիում, մեկը՝ Շիդա քարթլիում: 2020 թվականի Փետրվարի 26-ից ի վեր ընդհանուր առմամբ մահացել է 733 մարդ»,- նշել է Խոջեվանիշվիլին: