Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 67 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 67 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 435 մարդ։
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 4 104 անձի մոտ, ապաքինվել է 4 627 հիվանդ։
Երեկ, նոյեմբերի 2-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 5 240 դեպք, ապաքինվել է 2 255 վարակված, մահացել է 68 մարդ: