Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 19 256 դեպք, մահացել է 251 վարակված
Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 19 256 դեպք:
Համապատասխան տվյալները տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:
Միևնույն ժամանակ, վերջին օրվա ընթացքում երկրում մահացել է 251 վարակված:
Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրված է վարակման ավելի քան 2 միլիոն 62 հազար դեպք, իսկ զոհերի թիվը հասնում է 18 602-ի:
Միևնույն ժամանակ, վարակից ապաքինված անձանց թիվն աճել է 32 110-ով և ընդհանուր առմամբ գերազանցել է 866 հազարը:
Կորոնավիրուսով վարակված 5 008 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է: