Վերջին 24 ժամվա ընթացքում Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ
Ռուսաստանի մայրաքաղաքում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 38 անձ: Տեղեկատվությունը տարածում են ռուսական ԶԼՄ-ները: Մոսկվայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 400-ը:
Ապրիլի 17-ից Ռուսաստանի մայրաքաղաքում գրանցվել է վիրուսից մահվան ավելի քան 20 դեպք:
Մինչ օրս Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 74.588 դեպք, մահացել է 681 մարդ իսկ 6000-ը ապաքինվել են: