Վերջին 24 ժամվա ընթացքում Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 838 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 838 մարդ: Այս մասին հայտնում է «Reuters»-ը, վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
Իսպանիայում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 6 528 մարդ:
Իսպանիայի առողջապահության նախարարության տվյալներով, երկրում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակման 78 797 դեպք: