Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուս է հաստատվել 652 մարդու մոտ, մահացել է 14 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուս է հաստատվել է 652 մարդու մոտ: Երկրում «կովիդ 19»-ից մահացել է 14 պացիենտ, ևս երկու վարակվածի մահվան պատճառ է անվանվում այլ հիվանդությունը:
Բացի այդ, անցած օր ու գիշերվա ընթացքում վարակից բուժվել է 601 պացիենտ: Տեղեկատվությունը տարածում է «News.am» կայքը, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներին:
Դեկտեմբերի 20-ի դրությամբ, համավարակի սկզբից ի վեր Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի 153 825 դեպք, այստեղից ապաքինվել է 132 532 հիվանդ:
Ինչ վերաբերում է մահացու դեպքերին, ապա ընդհանուր առմամբ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 2 630 մարդ, ևս 652 վարակվածի մահվան պատճառ է անվանվում այլ հիվանդությունը: