Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 163 նոր դեպք
Վերջին օրվա ընթացքում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 163 նոր դեպք: Տեղեկությունը հաղորդում է հայկական մամուլը՝ հիմնվելով երկրի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների վրա:
Մայիսի 6-ի տվյալներով Հայաստանում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակի 2 782 դեպք: Այս պահի դրությամբ Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում 1 600 քաղաքացի:
Հայկական մամուլը գրում է, որ երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 1 135 մարդ, իսկ զոհվել՝ 40-ը: