Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 397 նոր դեպք, մահացել է 19 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 397 նոր դեպք, մահացել է 19 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 397 նոր դեպք, մահացել է 19 մարդ:

Համապատասխան տվյալները տարածում է Հայաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Գերատեսչության տվյալներով, «կովիդ 19»-ից մահացել է 16 մարդ, իսկ երեք մահվան պատճառ է հանդիսանում այլ հիվանդությունները:

Հունիսի 15-ի դրությամբ Հայաստանում մահացածների թիվը կազմում է 379:

Ինչ վերաբերում է հաստատված դեպքերին, ապա վարակի տարածվելուց հետո երկրում գրանցվել է վարակման 17 064 դեպք:

Այստեղից ապաքինվել է 6276 մարդ: Ներկայումս բուժվում է 10 409 քաղաքացի: