Վերջին 24 ժամվա ընթացքում Ֆրանսիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 20 262 նոր դեպք
Վերջին 24 ժամվա ընթացքում Ֆրանսիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 20 262 նոր դեպք, մահացել է 159 պացիենտ:
Տեղեկատվությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Համավարակի տարածումից ի վեր Ֆրանսիայում վարակը հաստատվել է 2 547 771 մարդու մոտ, այդ թվում մահացել է 62 427 վարակված: Ֆրանսիան վարակի տարածման ցուցանիշով աշխարհում հինգերրորդ տեղում է: