Վերջին 24 ժամվա ընթացքում Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է 708 մարդ
Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 708-ի: Սա Միացյալ Թագավորություններում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով պայմանավորված մահերի ռեկորդային ցուցանիշ է: Նախորդ օրը երկրում կորոնավիրուսից մահացել է 684 մարդ:
«Կովիդ -19»-ից երկրում, ընդհանուր առմամբ, մահացել է 4,313 մարդ: Բրիտանիայի առողջապահության նախարարության տվյալներով, երկրում գրանցվել է «Կովիդ -19» 41,903 դեպք, որոնցից 3,735-ը հաստատվել է մեկ օրվա ընթացքում: