Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 336 նոր դեպք և մահացել հինգ պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 336 նոր դեպք, մահացել՝ հինգ պացիենտ, իսկ ապաքինվել՝ 183 վարակակիր: Տեղեկությունն այս մասին հաղորդում է «Տրենդի» գործակալությունը:
Հունիսի 12-ի դրությամբ, Ադրբեջանում, ընդհանուր առմամբ, հաստատվել է «Կովիդ 19»-ի 9 218 դեպք, մահացել՝ 113 անձ:
Ապաքինվածների թիվը կազմում է 5 113:
Այս պահին տարբեր հիվանդանոցներըում բուժում է ստանում 3 992 մարդ:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան