Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 508 նոր դեպք, մահացել է 6 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 508 նոր դեպք, մահացել է 6 և ապաքինվել 369 մարդ: Այս մասին տեղեկությունը կառավարության կաբինետին կից օպերատիվ շտաբի տվյալներին հենվելով, տարածում է ադրբեջանական «Տրենդ» գործակալությունը:
Հունիսի 23-ի դրությամբ, Ադրբեջանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 13 715 դեպք, մահացել է 167 մարդ: Երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 7 503 մարդ:
Ներկայումս հիվանդանոցներում բուժվում է 6045 մարդ: