Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 478 նոր դեպք, մահացել է 7 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 478 նոր դեպք, մահացել է 7 մարդ, իսկ ապաքինվել 369 քաղաքացի: Այս մասին տեղեկությունը կառավարության կաբինետին կից օպերատիվ շտաբի տվյալներին հենվելով, տարածում է ադրբեջանական «Տրենդ» գործակալությունը:
Հունիսի 22-ի դրությամբ, Ադրբեջանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 13 207 դեպք, մահացել է 161 մարդ: Երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 7 168 մարդ:
Ներկայումս հիվանդանոցներում բուժվում է 5 878 մարդ: