Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 3 962 նոր դեպք
Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 3 962 նոր դեպք, վարակից մահացել է 45 պացիենտ: Անցած օր ու գիշերվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 188 մարդ: Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները ՝ հիմնվելով երկրի օպերատիվ շտաբին:
Համավարակի տարածումից մինչ օրս, Ադրբեջանում արձանագրվել է վարակի 195 422 դեպք, որի արդյունքում «կովիդ 19»-ը խլել է 2 133 մարդու կյանք: Երկրում ապաքինված անձանց ընդհանուր թիվը 62 037 է:
Ադրբեջանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի վրա թեստավորվել է 2 031 308 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում հետազոտվել է 15 305 քաղաքացի: