Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 391 դեպք, մահացել է 11 հիվանդ
Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 391 դեպք, ապաքինվել է 835 պացիենտ: Միևնույն ժամանակ, վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում «Կովիդ 19»-ից մահացել է 11 հիվանդ:
Տեղեկատվությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի նախարարների կաբինետի գործառնական շտաբի վրա:
Հոկտեմբերի 4-ի դրությամբ, համավարակի սկզբից ի վեր Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի 486 378 դեպք, այստեղից ապաքինվել է 465 446 հիվանդ: