Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 961 նոր դեպք, մահացել է 42 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 2 961 նոր դեպք, վարակից մահացել է 42 պացիենտ: Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները ՝ հիմնվելով երկրի օպերատիվ շտաբի տվյալներին:
Նրանց տվյալներով, վերջին մեկ օրվա ընթացքում երկրում ապաքինվել է 4317 հիվանդ:
Համավարակի սկզբից մինչ օրս Ադրբեջանում հաստատվել է վարակի 202 088 դեպք, այստեղից մահացել է 2 210 պացիենտ: Ընդհանուր առմամբ վարակից բուժվել է 139 779 մարդ: