Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ութ պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ութ պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ութ պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 773:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 673 նոր դեպք, ապաքինվել է 298 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ մարտի 29-ին արձանագրվել էր կորոնավիրուսի 171 նոր դեպք, ապաքինվել էր 382 պացիենտ, մահացել հինգ մարդ: