Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ութ պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ութ պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ութ պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 722:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 450 նոր դեպք, ապաքինվել է 254 պացիենտ: