Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ութ պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ութ պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ութ պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 658:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք, ապաքինվել է 128 պացիենտ: