Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է հինգ պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է հինգ պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է հինգ պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 648:

Այսօր, Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 233 մարդու մոտ, ապաքինվել է 233 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ, մարտի 13-ին Վրաստանում արձանագրվել էր «կովիդ 19»-ով վարակման 344 դեպք: